Հատուկ առաջարկներ |
- անվճար օթևան ամբողջ աշխարհում - ծանոթացիր ընկերասեր մարդկանց հետ - ամբողջովին անվճար - միջմշակութային փոխըմբռնում - ոչ մի պարտավորվածություն - անվտանգության որոշակի համակարգ - շահույթ չհետապնդող
...միացիր մեզ: |
|
|
Սիրու՞մ ես հանդիպել այլերկրացիներին: Սիրու՞մ ես ճանապարհորդել: Սիրու՞մ ես օգնել ուրիշներին: Ուրեմն այս ակումբը քո համար է:
|
Ի՞նչ է Հյուրընկալության ակումբը:
Մեր նպատակը մարդկանց համախմբելն է, անկախ նրանից թե նրանք հյուրեր են թե հյուրընկալներ, ճանապարհորդներ թե՝ տեղացիներ: Ամբողջ աշխարհում Հյուրընկալության ակումբի հազարավոր անդամներ միմյանց օգնում են՝ ճանապարհորդներին տրամադրելով օթևան կամ ուղեկցելով ճանապարհորդներին իրենց քաղաքի տեսարժան վայրերը: Ակումբին անդամակցելը անվճար է, րոպեական և առանց սահմանափակումների: Ակումբի անդամները կարող են միմյանց էջերը նայել, նամակներ ուղարկել և ակումբի կայքում իրենց փորձի մասին դիտողություններ թողնել:
Ակումբին օգնում են կամավորները, որոնք հավատացած են, որ ճանապարհորդողներին հնարավորություն տալով հանդիպել տեղացիների հետ, և «տեղացիներին» հնարավորություն տալով հանդիպել այլերկրացիների հետ, հնարավոր կլինի ավելացնել միջմշակութային փոխըմբռնումը և մեր մոլորակի վրա ամրապնդել խաղաղությունը:
Միացիր մեզ,
անդամակցիր համացանցում հյուրընկալության փոխանակման ամենամեծ կազմակերպությանը: Այստեղ դու կհանդիպես ընկերասեր մարդկանց և ճանապարհորդելիս կգտնես անվճար օթևան աշխարհի ցանկացած անկյունում: Ակումբում չկա որևէ պարտավորվածություն (դու պարտավոր չես քո տանը հյուրընկալել ցանկացած մեկին), անդամությունը անվճար է, և մենք կուզենայինք, որ դու էլ դառնայիր ամբողջ աշխարհում հյուրընկալների մեր ցանցի մի մասը:
| |
|